Heineken-ին հաջողվել է ՌԴ-ում իր բիզնեսը վաճառել 1 եվրոյով

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարեջուր արտադրող Heineken ընկերությունը հայտարարել է, որ կարողացել է ՌԴ-ում իր բիզնեսը, որը ներառում է 7 գարեջրի գործարան և 1800 աշխատակից, խորհրդանշական 1 եվրոյի դիմաց վաճառել փաթեթավորման և կոսմետիկայի ռուսական ընկերության։ Աշխարհի մեկ այլ խոշորագույն գարեջրի արտադրող Carlsberg-ը հաջողության չի հասել. նրա ռուսական ակտիվները վերցվել են պետության կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսպիսով, Heineken-ը հայտարարել է Ռուսաստանում ակտիվների վաճառքի գործարքի ավարտի մասին։ Գործարքը ստացել է բոլոր անհրաժեշտ հաստատումները։ Արդյունքում, ավարտված է Ռուսաստանից հեռանալու գործընթացը, որը սկսվել էր 2022 թվականի մարտին։

Ռուսաստանում Heineken-ի (United Heineken Brewery LLC) բաժնետոմսերի 100%-ը վաճառվել է ընդամենը 1 եվրոյով՝ ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, մինչդեռ գնորդը պետք է մարի մոտ 100 միլիոն եվրոյի ներխմբային պարտքը:

Նույն գումարով 2022 թվականի հոկտեմբերին Nissan-ը համաձայնեց վաճառել իր ռուսական ստորաբաժանումը NAMI պետական ավտոմոբիլային ինստիտուտին՝ դառնալով վերջին խոշոր համաշխարհային ավտոարտադրողը, որը լքեց Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման պատճառով: