Ղրղզստանի իշխանությունները կփակեն մզկիթները

Լուրեր

02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
Բոլորը

Ղրղզստանի բոլոր մզկիթները, որոնք չեն անցել սանիտարական ստուգում, կփակվեն: Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է EADaily-ն։

Գործակալության տվյալներով՝ կրոնական հաստատությունների ստուգումն իրականացվում է Կրոնական ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում։ Դրա համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են տարածքային իշխանությունների, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Կադաստր» պետական հիմնարկի, Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության ներկայացուցիչներ և այլն։

Որոշ մզկիթներում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես՝ հակահրդեհային անվտանգության կանոնների և սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման հետ կապված։

«Առաջիկայում հանրապետական մակարդակով ստուգում կկազմակերպվի։ Վարակիչ հիվանդությունների հնարավոր առաջացման և տարածման հետ կապված բացասական հետևանքները կանխելու համար կփակվեն չափանիշներին չհամապատասխանող մզկիթները»,- ասվում է Ազգային անվտանգության պետական կոմիտեից։