ԱՄՆ-ը հոկտեմբերին կսկսի ուկրաինացի օդաչուներին F-16 ինքնաթիռներ վարելու ուսուցումը

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները հոկտեմբերից կսկսի ուկրաինացի զինվորականներին ուսուցանել F-16 կործանիչներ վարելուն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սեպտեմբերին օդաչուների համար անգլերեն լեզվի ուսուցումից հետո, ակնկալվում է, որ F-16-երի օդաչուների վերապատրաստումը կսկսվի հոկտեմբերին Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի Մորրիս ավիացիոն ազգային գվարդիայի բազայում՝ 162-րդ օդային ազգային գվարդիայի թևի աջակցությամբ»,- լրագրողներին ասել է բրիգադային գեներալ Ռայդերը:

Նա չի հստակեցրել ուկրաինացիների ստույգ թիվը, ովքեր ուսուցում կանցնեն։

«Մենք ակնկալում ենք, որ վարժանքներին կմասնակցեն մի քանի օդաչուներ և տասնյակ տեխնիկներ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Թեև ուկրաինացի օդաչուներից ոմանք անգլերեն գիտեն, ԱՄՆ ժամանելուն պես բոլոր զինվորականները պետք է լրացուցիչ վերապատրաստում անցնեն՝ հաշվի առնելով օդանավի հետագա վերապատրաստման համար անհրաժեշտ մասնագիտացված բառապաշարը, հավելել է Ռայդերը։