Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ներկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:

10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:

Եկեղեցին Թուրքիայի Հանրապետության օրոք վերանորոգվել է 2005-ին և 2007-ին, իսկ 2015-ի ապրիլի 13-ին գրանցվել «UNESCO»-ի համաշխարահյին ժառանգության ցուցակում:

Նշենք, որ ամեն տարի եկեղեցում անկացվում է պատարագ հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ «Սուրբ Խաչի»-ին (խաչվերաց) նախորդող կիրակի օրը, որն էլ տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Պատարագին ներկա է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս, սակայն այն իրականացնում է Պոլսո Հայոց պատրիարքը:

2023-ին Սուրբ Խաչում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին: