Մարությանի օրոք 0 դրամ, Ավինյանի՝ 10 միլիարդ․ կառավարության աջակցությունը քաղաքապետարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններից ամիսներ առաջ Կառավարությունը մի քանի խոշոր ծրագրերի իրականացման համար պետբյուջեից քաղաքապետարանին 10 միլիարդ դրամ է տրամադրել՝ այն դեպքում, երբ նախորդ 4 տարիներին այդ նույն ծրագրերի համար Երևան համայնքը պետբյուջեից որևէ դրամական աջակցություն չի ստացել։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով հայտնել, թե 2018-2022 թվականներին որքան գումար է Կառավարությունը հատկացրել մայրաքաղաքի խնդիրների, մասնավորապես՝ վերելակների փոխարինման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և պոլիկլինիկաների հիմնանորոգման և վերանորոգման, քաղաքի կանաչապատման, նաև տրանսպորտային ցանցի թարմացման համար։ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքը նաև այս ոլորտներում առկա խնդիրներն էր խոստանում լուծել։ Հարցման գրավոր պատասխանից, սակայն, պարզ դարձավ, որ դրանց իրականացման համար Կառավարությունը 4 տարի շարունակ քաղաքապետարանին ֆինանսական աջակցություն չի տրամադրել։

Մինչդեռ, այս տարվա ապրիլին, գործադիրի որոշմամբ, Երևան համայնքն աննախադեպ ֆինանսական աջակցություն է ստացել, որը նախատեսված է հենց այս ոլորտներում աշխատանքների իրականացման համար։ Կառավարության այդ օրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ֆինանսական աջակցություն ստանալու հարց քաղաքապետարանից բարձրացնում էին դեռ 2018-2019 թվականներից, սակայն գործադիրը, ըստ Փաշինյանի, միայն տևական քննարկումներից հետո է Երևանին ֆինանսապես աջակցելու որոշում կայացրել։ Այն, որ տրամադրված 10 միլիարդ դրամը հիմնականում ուղղվելու էր «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական խոստումների իրականացմանը, փաստեց նաև վարչապետը։

Ինչո՞ւ Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայրաքաղաքի բնակիչներին 2018 թվականին տրված հիմնական նախընտրական խոստումների մասին հիշեց սեպտեմբերին սպասվող ընտրություններից ամիսներ առաջ։ Ինչո՞ւ նման որոշում չէր կայացվում նախորդ տարիներին, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հայկ Մարությանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ ընտրություններից ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանին տրամադրված 10 միլիարդ դրամը վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակ է, հատկապես, երբ նախորդ տարիներին այդ հատկացումները կազմել են զրո դրամ։

Ի դեպ, Կառավարության այդ նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր պատմում, թե ինչպես են ծախսելու ստացած ֆինանսական միջոցները։ Գերակշիռ մասը վերելակների կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, մահվան վերելակների փոխարինման համար են նախատեսված։ Մինչդեռ, Երևան քաղաքի ընթացիկ տարվա զարգացման ծրագրով 2023 թվականին նախատեսված է 700 վերելակի փոխարինում, ընդ որում՝ նշված է, որ դրանց փոխարինումն իրականացվելու է համայնքային բյուջեով։ Ստացվում է, սակայն, որ դրանց 90 տոկոսի փոխարինումն ընտրություններից մի քանի ամիս առաջ որոշել է իրականացնել Կառավարությունը։

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին։ Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է երեկ։ Ընտրություններին ընդառաջ, «Անկախ դիտորդ» դաշինքի ուսումնասիրությամբ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի չարաշահման ցայտուն օրինակ է Տիգրան Ավինյանի գործունեության լուսաբանումը՝ Հանրային հեռուստաընկերությամբ և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան