Քննարկվել են մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող հարցեր

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Փրկարար ծառայությունում ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 24-ին Փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ծառայության ղեկավար կազմն ու մարզային ստորաբաժանումների պետեր։

Նախարարը խոսել է համակարգում ընթացող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին, վստահեցրել, որ դրանց բարեհաջող ընթացքի արդյունքում կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները։ Վահե Ղազարյանը հետաքրքրվել է առկա խնդիրների, մարզերում արձանագրվող դեպքերի և այդ ուղղությամբ իրականացվող միջացառումների մասին։
Մարզային փրկարարական վարչությունների պետերը ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել առկա խնդիրները։
Ամփոփիչ ելույթում նախարարն անդրադարձել է ստորաբաժանումների շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողների կարգապահությանը։

Մատնանշելով խնդիրները՝ Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է անտառային հրդեհների դեմ պայքարին, նաև Սևանա լճում և հանգստի վայրերում հովեկների, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր ելույթում վստահեցրել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կիրականացվեն ինտենսիվ աշխատանքներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող այլ հարցեր։