Ուզեք՝ կտանք․ ինչպես է ընտրվել Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչը, նախարարը փակագծեր է բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանի Կառավարությունն առանց մրցույթի է 2,3 մլրդ դրամ փոխանցել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 2,3 մլրդ դրամը, որը համարժեք է շուրջ 6 մլն դոլարի, ընկերությունը ստացել է որպես դրամաշնորհ համերգը կազմակերպելու համար։

Ուշագրավ է, որ ՀՀ Կառավարությունը համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Այս տեղեկությունը ևս հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կառավարությունն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Սնուփ Դոգի համերգին Երևան կժամանի 5000-6000 զբոսաշրջիկ, որոնցից յուրաքանչյուրը կծախսի մինչև 1000 դոլար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Ժաննա Անդրեասյանի պարզաբանման ի պատասխան՝ հակադարձում է՝ պետական բյուջեից դրամաշնորհները, ըստ օրենքի, տրամադրվում են այլ կարգով։ Տնտեսագետը նշում է՝ պետք է պարզաբանումներ լինեն, թե ինչու է միայն մեկ ընկերության հասանելի եղել այս հնարավորությունրը։

Ո՞ւմ է Կառավարությունը տալիս 6 մլն դոլարը․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor TV-ն պարզեց, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ Այս ընկերության 51 տոկոսը պատկանում է Մակար Պետրոսյանին, նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ առավել հայտի ՄԱՊ-ի Ալիկի որդին է, նրանց է պատկանում ՄԱՊ ընկերությունը, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

Մակար Պետրոսյանը, ըստ մամուլի հրապարակումների, նախկինում քրեական սկանդալներում է ներքաշված եղել․ 2012-ին ընկերների հետ ծեծել է մի քաղաքացու, իսկ 2021-ին, կրկին ընկերների հետ առևանգել, ապօրինի պահել ու ծեծել մեկ այլ քաղաքացու։

Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանն էլ մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Քրեական գործն առնչվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրգործին: Այս գործի շրջանակում 2019 թվականին ձերբակալվել էր նաև Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։ Այս գործն այժմ վերաքննիչ դատարանում է։

Պետությունից 6 մլն դոլարի դրամաշնորհ ստացած ընկերության 49 տոկոս բաժնեմասն էլ, ըստ փաստաթղթերի, պատկանում է Հայկ Սիմոնյանին։

Ի դեպ, Մակար Պետրոսյանին պատկանող բաժնեմասը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ն արգելանքի տակ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան