ԵՏՄ-ն պետք է գրավիչ ու բաց դառնա մյուս գործընկերների համար․ Միշուստինը՝ Ծաղկաձորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

«Մենք տեսնում ենք, որ ռեգիոնալ ինտեգրացիան դառնում է արդյունավետ զարգացման գործիք է»,- Ծաղկաձորում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուտինը փաստեց՝ մյուս տարի կլրանա Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը։ Ներկայացրեց որոշ ցուցանիշներ․ «Այս ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։ Նաև աճում են ներդրումները։ Դրական զարգացում կա աշխատաշուկայում։ Այս տարվա հունիսի տվյալներով՝ գործազրկությունը 11 տոկոսով կրճատվել է։ Լավ ցուցանիշներ ունենք նաև շինարարության ոլորտում»։

ՌԴ վարչապետի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մի մակրոշրջան․ «ԵԱՏՄ-ն պետք է գրավիչ ու բաց դառնա մյուս գործընկերների համար»։ Միխայիլ Միշուստինը վստահեցրեց՝ միության ներսում երկրները կարող են ինքնուրույն իրենց ապահովել գազով, նավթով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով։

Նշենք, որ Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:

Մանրամասները՝ տեսանյութում։