ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին
Քաղաքականություն
24.08.2023 | 17:21ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը համոզված է, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը և Հարավային Կովկասում տնտեսական ու կոմունիկացիոն կապերի ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հետևողականորեն կողմ ենք Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը: Եվ երեք առաջնորդների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի պայմանավորվածություններին համապատասխան՝ համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,- ասել է Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը
Բացի այդ, ըստ նրա, դա կամրապնդի շփումները տարածաշրջանում ապրող մարդկանց միջև։