Աբխազիան հակադարձել է Մեդվեդևին․ ՌԴ կազմում ներառվել չեն ցանկանում

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան չի դիտարկում Ռուսաստանի Դաշնությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան, գրում է Գրուզիա օնլայնը։

«Մենք չունենք այնպիսի քաղաքական ուժեր, որոնք առաջարկում են մուտք գործել Ռուսաստանի կազմի մեջ»,- ասել է նա։

Ըստ Շամբայի՝ հանրապետության քաղաքական ուժերը «կողմ են Ռուսաստանի հետ սերտ ու դաշնակցային հարաբերություններին», բայց ոչ նրա սուբյեկտներից մեկը դառնալուն։

2008 թվականից ի վեր ստորագրվել է շուրջ 200 համաձայնագիր, ընթանում է երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը, ինչը նպաստում է Ռուսաստանի և Աբխազիայի է՛լ ավելի մերձեցմանը, նշել է Շամբան։

Նա նաև հայտնել է, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան շուտով Մոսկվայում կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Օգոստոսի 22-ին Մեդվեդևը հայտարարել էր, թե Աբխազիան և Հարավային Օսիան կարող են միացվել Ռուսաստանին, եթե Վրաստանը գնա Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման։