Մոսկվայի դատարանը երկարացրել է WSJ-ի լրագրող Գերշկովիչի կալանքը

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը հետաքննության պահանջով երկարացրել է The Wall Street Journal-ի ամերիկյան պարբերականի մոսկովյան բյուրոյի թղթակից Էվան Գերշկովիչի կալանքը, որը մեղադրվում է լրտեսության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Գերշկովիչի առնչությամբ դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարացվել է երեք ամսով, իսկ ընդհանուր առմամբ՝ մինչև ութ ամսով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Նիստն անցել է դռնփակ, քանի որ քրեական գործի նյութերը գաղտնի են։

Եկատերինբուրգում ԱՄՆ քաղաքացի 32-ամյա լրագրողի կալանավորման մասին մարտի 29-ին հայտնել էր ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։ Հաջորդ օրը Լեֆորտովի շրջանային դատարանը նրան ձերբակալել էր մինչև մայիսի 29-ը՝ լրտեսության կասկածանքով։

Ռուսական հատուկ ծառայությունները վստահ են, որ լրագրողը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումով, պետական գաղտնիք կազմող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։

Նա դարձել է առաջին օտարերկրյա թղթակիցը, որը նման մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանում 1986 թվականից ի վեր։ Bloomberg-ը, վկայակոչելով անանուն զրուցակիցներին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հավանություն տվել Գերշկովիչի ձերբակալությանը։ Գերշկովիչի պաշտպանական կողմը հայտարարել է, որ նա չի ընդունում մեղքը։

Իր հերթին, ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես լրագրողին անվանել է «ապօրինաբար պահվող անձ», ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին օգտագործել լրացուցիչ մեխանիզմներ նրա ազատ արձակման համար, այդ թվում՝ փոխանակման շուրջ բանակցություններ վարել։

Մայիսի սկզբին CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները փնտրում են պոտենցիալ թեկնածուների ամբողջ աշխարհում՝ Գերշկովիչին փոխանակելու համար։