BRICS-ը հայտարարել է կազմակերպության ընդլայնման մասին

Լուրեր

01.05.2026 | 13:42
Մայիսմեկյան տոնական շքերթ Երևանի կենտրոնում․ ՈՒՂԻՂ
01.05.2026 | 13:38
ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել
01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
Բոլորը

BRICS-ի երկրների ղեկավարները 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են Յոհաննեսբուրգի հռչակագիրը, հայտարարել է Հարաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, գրում է Կոմերսանտը։

Գագաթնաժողովի արդյունքում կազմակերպության անդամները համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնք հրավիրվելու են կազմակերպություն։ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն 2024 թվականի հունվարի 1-ից կդառնան BRICS-ի լիիրավ անդամներ։

«Մենք որոշել ենք հրավիրել Արգենտինային, Եգիպտոսին, Եթովպիային, Իրանին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին՝ դառնալ BRICS-ի լիիրավ անդամներ»,- գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Ռամաֆոսան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կազմակերպությանն ընդլայնման կապակցությամբ, թեև նշել է, որ վերջնական հռչակագրի շուրջ համաձայնության գալը հեշտ չէ։ Նա հայտարարել է, որ «մենք կշարունակենք մեր սկսած աշխատանքը՝ կընդլայնենք BRICS-ի ազդեցությունն աշխարհում»։