Եվգենի Պրիգոժինն ու Դմիտրի Ուտկինը «նմանակներ» են ունեցել

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Ե՛վ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիրը, և՛ վագներականների հրամանատարն ունեցել են «նմանակներ»՝ քաղաքացիներ, ովքեր պաշտոնապես փոխել էին իրենց ազգանունը, անունը և հայրանունը՝ անձնագրեր ստանալով Եվգենի Վիկտորովիչ Պրիգոժինի և Դմիտրի Վալերիևիչ Ուտկինի անուններով։

Նրանց մասին հայտնի էր դառնում, եթե անձնական տվյալների փոփոխությունը գրանցվում էր իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում, կամ դատական քրոնիկոնից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Նմանակներ»-ից մեկը, նախկինում Լեոնիդ Կրասավին անուն ազգանունով,  ծննդյան նույն տարեթիվն ունի, ինչ Պրիգոժինը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ հենց նա է թռել Լիտվա, երբ Պրիգոժինն արդեն պատժամիջոցների տակ էր։ Այն ժամանակ Լիտվայի պետական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դարիուս Յաունիշկիսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել էր, որ գործողությունը նախապատրաստվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ ցույց տալու Եվրամիության և եվրոպացի սահմանապահների թուլությունը։
Դմիտրի Ուտկինի լիակատար նմանակը մի քանի ամիս գլխավորել է Պրիգոժինին պատկանող Concord Management and Consulting ընկերությունը, որից հետո նա վերականգնել է իր նախկին անունը։ Նման կերպ էին վարվում նաև Պրիգոժինի անվանակիցները, բայց արդյո՞ք «նմանակներ» են օգտագործել «Վագների» երկու ղեկավարները Տվերի մոտ ավիավթարի պահին, հայտնի չէ:

Ապստամբության օրը Պրիգոժինի տանը խուզարկությունների ժամանակ ուժայինները հայտնաբերել էին կեղծ անձնագրեր, այդ թվում՝ այլ անձանց անունով տրված, բայց նրա լուսանկարով։ Երբեմն դրանցում նշված անձնական տվյալները պատկանում էին իրական մարդկանց։ Մասնավորապես, Պրիգոժինը, այլ անունով, եղել է СОГАЗ բժշկական կենտրոնի VIP հիվանդ։

Ապստամբությունից հետո Պրիգոժինը, հայտարարելով Բելառուս մեկնելու մասին, սկսեց հայտնվել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ The New York Times-ը հուլիսին հայտնել էր Պենտագոնի այն վարկածի մասին, որ Պրիգոժինը օգտագործում է «երկվորյակների»՝ իր տեղաշարժը թաքցնելու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզում կործանվել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող մասնավոր ինքնաթիռը։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ուղևորների ցուցակում է նաև գործարար, մասնավոր ռազմականացված ընկերության հրամանատար Դմիտրի Ուտկինը։

«Վագներին» մոտ կանգնած Grey Zone Telegram-ալիքը հայտնել է, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Վարձկանների հետ կապ ունեցող մեկ այլ ալիք կոչ է արել չհրապարակել Պրիգոժինի ճակատագրի մասին չստուգված տեղեկություններ։

Հավելենք, որ Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադրի ապստամբությունից երկու ամիս անց։

«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ որոնողական օպերացիան բիզնես-ջեթի կործանման վայրում ավարտված է։ Հայտնաբերվել է 10 մարդու դի։