ՌԴ-ում քիչ բան է տեղի ունենում, որի հետևում Պուտինը չի կանգնած․ Բայդենը՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ չի տիրապետում ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հնարավոր մահվան մանրամասներին, գրում է Bloomberg-ը։

«Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց զարմացած չեմ»,- ասել է Բայդենը։

Լրագրողների հարցին, թե Վլադիմիր Պուտինին պատասխանատու համարո՞ւմ է ինքնաթիռի կործանման համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «ՌԴ-ում քիչ բան է տեղի ունենում, որի հետևում Պուտինը չի կանգնած։ Ես բավարար տեղեկություններ չունեմ՝ այդ հարցին պատասխանելու համար»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզում կործանվել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ուղևորների ցուցակում է նաև գործարար, մասնավոր ռազմականացված ընկերության հրամանատար Դմիտրի Ուտկինը։

«Վագներին» մոտ կանգնած Grey Zone Telegram-ալիքը հայտնել է, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Վարձկանների հետ կապ ունեցող մեկ այլ ալիք կոչ է արել չհրապարակել Պրիգոժինի ճակատագրի մասին չստուգված տեղեկություններ։

Հավելենք, որ Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադրի ապստամբությունից երկու ամիս անց։

«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ որոնողական օպերացիան օդանավի կործանման վայրում ավարտված է։ Հայտնաբերվել է 10 մարդու դի։