Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Քաղաքականություն
23.08.2023 | 15:39ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն։
«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հանդիպումը կանցկացվի Ծաղկաձորում։ Միջոցառումն անցկացվելու է ԵՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։
Նախորդ նիստը տեղի էր ունեցել հունիսին Սոչիում։