6 տարի եղել եմ ընդդիմադիր ավագանու անդամ. այս ընտրություններում շանսերս գնահատելու են երևանցիները․ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Այսօր մեկնարկել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. առաջիկա շաբաթներին 14 քաղաքական ուժ փորձելու է համոզել երևանցիներին իր օգտին քվեարկել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազդարարեց Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի մեկնարկը։

«Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին համարում եմ մրցակից, բոլորին հարգանքով եմ մոտենում, ծրագրերը կարդացել եմ, բայց այս ընտրություններում քաղաքական ուժերի շանսերը գնահատելու են երևանցիները․ ում ծրագրերն են իրատեսական, ում ծրագրերն են բխում մարդկանց իրական խնդիրներից և Երևանի խնդիրներից․․․ Մարդկանց աջակցությունից է կախված այն մասշտաբը, որը մենք կհաղորդենք՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ խաժակյանը։

«Իմ շանսերը ևս գնահատելու են երևանցիները,- հավելեց Խաժակյանը։- 6 տարի եղել եմ ընդդիմադիր ավագանու անդամ, մեր ուժն ունեցել է մեկ մանդատ, և մենք արել ենք առավելագույնը՝ ընդհուպ համաքաղաքային խնդիրները լուծելու իմաստով»։

Խաժակյանի հավաստմամբ՝ չկա որևէ քաղաքական այլ ուժ, որն իր ծրագրում ներառել է համատիրությունների խնդիրը, մինչդեռ այս խնդիրն առանցքային է։

Անդրադառնալով հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիոն համագործակցություն նախատեսում է, թե ոչ, Խաժակյանը նշեց․ «Այս ընտրություններին մենք գնում ենք սեփական արդյունքները գրանցելու և այս պահին չենք դիտարկում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիոն համագործակցությունը։ Այդ հարցը պատեհ կլինի ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում։