ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ռուսական ԶԼՄ

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ Սերգեյ Սուրովիկինին հեռացրել է օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից, հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Նրան հետեւելով այս մասին հայտնել են ռուսական այլ լրատվամիջոցներ, ինչպես նաև մի շարք Telegram-ալիքներ։ Պրիգոժինի ապստամբությունից հետո հասարակության տեսադաշտից անհետացած գեներալի հրաժարականի պաշտոնական հաստատում դեռևս չկա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը իր Telegram ալիքում գրել է, որ Սուրովիկինը հեռացվել է իր պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2017 թվականից, սակայն մնացել է ՌԴ ՊՆ ռեզերվում։

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ևս հայտնել է , որ, իր ունեցած տեղեկություններով՝ օգոստոսի 18-ի փակ հրամանագրով Սուրովիկինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ RBC-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Սուրովիկինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից «այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով» և այժմ գտնվում է «կարճ արձակուրդում»։

Սուրովիկինը 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը եղել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբի հրամանատարը, այնուհետև դարձել է հրամանատարի տեղակալ։