Մոսկվան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ դրանցից մեկը բախվել է «Մոսկվա-սիթի» համալիրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր երեք անօդաչու թռչող սարքեր են թռել դեպի Մոսկվա։ Երկուսը խոցվել է Մոսկվայի մերձակայքում, երրորդը, ըստ նախարարության, «ճնշվել է», կորցրել  կառավարումը և ընկել «Մոսկվա-սիթիի» համալիրի վրա,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մայրաքաղաքի վրա գրոհած ուկրաինական անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել է ՀՕՊ համակարգերի կողմից Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկի շրջանների տարածքում։ Երրորդ անօդաչու թռչող սարքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, բախվել է կառուցվող «Մոսկվա-սիթի» համալիրի շենքին»,- նախարարության հաղորդագրությունը մեջբերում են ռուսական գործակալությունները։

Կիևը մինչ օրս պաշտոնապես չի ընդունել, որ Մոսկվան թիրախավոր ԱԹՍ-ները իրենն են։ Այս հարձակումները շարունակվում են արդեն մի քանի գիշեր անընդմեջ։ Ինչ վերաբերում է «Մոսկվա-սիթի» երկնաքերին, ապա սա արդեն չորրորդ դեպքն է, երբ անօդաչու սարքերը հարվածում են համալիրին։

Առաջին երկու դեպքում՝ հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին, անօդաչուները հարվածել էին այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուսական երկու նախարարությունները՝ թվային զարգացման և տնտեսական զարգացման նախարարությունները:  ՌԴ ՊՆ-ն երկու դեպքում էլ, ինչպես այս անգամ, հայտարարել է, որ անօդաչու սարքերը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կորցրել են կառավարումը։
Երրորդ հարձակումը «Մոսկվա-սիթի»-ի ուղղությամբ տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է, իսկ բեկորներն ընկել են «Էքսպոկենտրոնի» տարածքում՝ երկնաքերերի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում