Լաչինի միջանցքում անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն․ Չեխիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
22.08.2023 | 21:57Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Նա մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։
«Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին:
Good call with my Armenian 🇦🇲 colleague @AraratMirzoyan. I expressed concern for the humanitarian situation caused by the blockade of the Lachin Corridor. Safety and freedom of movement there must be guaranteed. Dialogue between the parties involved is needed. pic.twitter.com/dBcdRplBfn
— Jan Lipavský (@JanLipavsky) August 22, 2023