Ամո՛թ է, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ մենք դա չենք կանգնեցնում․ Օկամպո

Լուրեր

26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Բոլորը

Արցախում արդեն իսկ ցեղասպանություն է իրականացվում, բայց մենք դեռ կարող ենք կանխել մարդկանց ֆիզիկական մահը։ Անհրաժեշտ է կանխել այսօր Ադրբեջանում ապրող 120 հազար հայերի մահն ու ֆիզիկական ոչնչացումը։ Այս մասին Democracy now-ին ասել է արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի սկզբին զեկույց էր հրապարակել Արցախի շրջափակման մասին։

«Հայաստանին հաջողվեց գործը հասցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ կարևոր է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև շատ բարդ համաձայնության կնքումը։ Այդ երեք երկրները հակամարտության մեջ են Ուկրաինայում, սակայն Հայոց ցեղասպանության զոհերը չեն կարող լինել ուկրաինական հակամարտության կողմնակի վնասը։ Եթե ​​Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան համաձայնեն, մեկ օրում Հայոց ցեղասպանությանը վերջ կդրվի։ Բայց սա լուծելու համար ոչ թե պատիժ կամ հետաքննություն է անհրաժեշտ, այլ քաղաքական համաձայնագիր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև»,- ասել է Օկամպոն։

Նա նաև նշել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, դասագրքային օրինակ է ցեղասպանության մասին:

«Ցեղասպանության մասին կոնվենցիայի II.c հոդվածը սահմանում է «ցեղասպանությունը» որպես ոչ միայն մարդկանց սպանությունը, այլև նրանց ֆիզիկական ոչնչացման համար պայմաններ ստեղծելը։ Եվ դա այն է, ինչ այսօր կատարվում է Արցախում։ Ես այսօր Բոգոտայում եմ՝ Կոլումբիայում, որտեղ հսկայական ջանքեր են գործադրում օրենքը, բանակը և քաղաքականությունն ինտեգրելու համար՝ զանգվածային բռնությունը վերահսկելու նպատակով: Դա այսօր անհրաժեշտ է անել Հայաստանում՝ հայերին փրկելու համար։ Ամո՛թ է, որ 2023 թվականին հայերի նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ մենք դա չենք կանգնեցնում։ Դա տեղի է ունենում այսօր»,- ընդգծել է Օկամպոն։