ՌԴ-ում 6 տարվա ազատազրկում են պահանջել «Նովիյ ֆոկուս» ամսագրի գլխավոր խմբագրի համար՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում դատախազությունը պահանջել է վեց տարվա ազատազրկման դատապարտել սիբիրյան պարբերականներից մեկի՝ «Նովիյ ֆոկուս» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասևին՝ ռուսական բանակի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու համար։

Բացի այդ, դատախազը միջնորդել է երեք տարի ժամկետով արգելել լրագրողին ԶԼՄ-ներում և համացանցում նյութերի տեղադրման հետ կապված գործունեությամբ զբաղվել, հաղորդում է currenttime.tv-ն։

Աֆանասիևի դեմ գործի պատճառ է դարձել 2022 թվականի ապրիլին նրա կողմից «Նովիյ ֆոկուս» ամսագրում հոդվածի հրապարակումը Խակասիայից ՕՄՕՆ-ի 11 մարտիկների՝ Ուկրաինա մեկնելուց հրաժարվելու մասին։

Անցյալ տարվա ապրիլի 15-ին դատարանը ձերբակալել էր Աֆանասևին։ Ձերբակալությունից երկու օր առաջ ուժայինները խուզարկել են լրագրողի տունը և առգրավել նրա համակարգիչները, կապի սարքավորումները և տվյալների կրիչները։ Դրանից հետո նրան բերման են ենթարկել։