Մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները․ ԿԳՄՍՆ

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի 118 դպրոցների տնօրենները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ամփոփ տվյալներ է ներկայացրել Արագածոտնի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշների մասին՝ հղում կատարելով ԳԹԿ ներկայացրած տվյալներին։

Հաջորդիվ նախարարի տեղակալն անդրադարձել է պետական նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության կազմակերպման գործընթացի լավարկմանը, կրթական միջավայրի արդիականացմանը, ուսուցչի դերի վերաիմաստավորմանը, նրա աշխատանքի խրախուսմանը, կարողունակությունների զարգացմանը, կրթության ներառականության ընդլայնմանն ու ընդհանուր առմամբ, կրթության որակի բարձրացմանն ուղղված բաղադրիչներին, որոնք արդեն իսկ կգործարկվեն 2023-2024 ուսումնական տարվանից։

Նշվել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, բոլոր ուսուցիչները կստանան 25 % հավելավճար։ Ի հավելումն նախարարի տեղակալի պարզաբանումների՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները խոսել են աշակերտների կրթական իրավունքի իրացումն արդյունավետ կազմակերպելու կարևորության մասին՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։ Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ ծավալվել է քննարկում։

Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ մինչև 2024 թվականը Արագածոտնի գրեթե բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներ, այդ թվում՝ 13-ը կգործարկվեն այս ուսումնական տարվա սկզբին։ Նա անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին՝ նշելով, որ Արագածոտնի մարզում 1-ին փուլով 22 դպրոց է կառուցվելու կամ վերակառուցվելու։ Օհանավանի, Լուսակնի և Գառնահովիտի դպրոցների շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Սասունիկի և Արագածավանի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքներն մեկնարկել են, ուստի նոր ուսումնական տարվանից այս դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացը՝ մինչև դպրոցների կառուցման ավարտը, կկազմակերպվի մոտակա այլ դպրոցներում։

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նրանց իրազեկելով նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունների մասին։ Ընդգծվել է, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում։

Հիշեցնենք՝ խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: