Զելենսկին ԵՀ ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է Korrespondent-ը։

Քննարկման հիմնական հարցն ուկրաինական գյուղմթերքի արտահանումն ու տարանցումն է եղել։

«Կարևոր է վերականգնել Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև լիարժեք առանց մաքսատուրքի առևտուրը և ապահովել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ազատ մուտքը ԵՄ միասնական շուկայի ամբողջ տարածք: Ես ակնկալում եմ, որ սեպտեմբերի 15-ին ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ցանկացած սահմանափակում ԵՄ-ն կվերացնի»,- ասել է Զելենսկին։

Քննարկվել են նաև հացահատիկային միջանցքի այլընտրանքային ուղիները Ռուսաստանի կողմից Սևծովյան հացահատիկային նախաձեռնության արգելափակումից հետո: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության և ֆինանսական ասպեկտներին, նավերի ապահովագրության խնդիրներին։

Վլադիմիր Զելենսկին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև գնահատել են Ուկրաինայի առաջընթացը Եվրահանձնաժողովի յոթ առաջարկությունների կատարման հարցում և այս ուղղությամբ հետագա քայլերը։

«Մենք նպատակաուղղված ենք առավելագույն արդյունքի հասնել Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման առումով: Մենք ակնկալում ենք դրական գնահատական 2023 թվականին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մեկնարկի վերաբերյալ՝ ԵՄ անդամ երկրների որոշման և հոկտեմբերին փաթեթի ընդլայնման շրջանակում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Բացի այդ, Զելենսկին և ֆոն դեր Լեյենը համաձայնեցրել են դիրքորոշումները Խաղաղության բանաձևի և Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստման վերաբերյալ։