Ուկրաինան համաձայնության է եկել Ֆրանսիայի հետ հրթիռների և հակաօդային պաշտպանության մատակարարման հարցում․ դեսպան

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն հայտնել է, որ Կիևը բանակցություններ է վարում Փարիզի հետ հեռահար հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև արդեն տրամադրված ռազմական տեխնիկայի պահեստամասերի մատակարարման շուրջ։ Այս մասին նա ասել է Lb.ua-ին տված հարցազրույցում։

«Եթե խոսենք ռազմավարական հարցերի մասին, որոնց շուրջ մենք այժմ բանակցում ենք ֆրանսիացիների հետ, ապա դրանք հեռահար հրթիռներն ու հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Եվս մեկ հրատապ անհրաժեշտություն են պահեստամասերը, քանի որ այն ամենը, ինչ մեզ մատակարարվել է, մեծապես շահագործվում և մաշվում է։ Մենք Ֆրանսիայի հետ արդեն աշխատում ենք այս խնդրի լուծման ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ արդի խնդիր է 155 տրամաչափի զինամթերքի մատակարարումը։ Ֆրանսիան պարտավորվել է որոշակի ռիթմով մատակարարել այդ արկերը։

«Նրանք, ովքեր արտադրում են դրանք, այժմ աշխատում են 24/7 ռեժիմով, Ֆրանսիայի հիմնական ձեռնարկություններն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Եվ այստեղ լավ նորություն կա՝ ֆրանսիացիները որոշել են երեք անգամ ավելացնել արտադրության և առաքման տեմպերը: Սա շատ նշանակալից է»,- ասել է Օմելչենկոն:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից SAMP/T նոր մարտկոցների մատակարարմանը, ապա, դեսպանի խոսքով, այն գտնվում է երկու երկրների ղեկավարության՝ պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբների ղեկավարների մշտական հսկողության ներքո։ Օմելչենկոն այս հարցում ևս լավ հեռանկարներ է տեսնում։

Դիվանագետը հավելել է, որ բոլոր SCALP հրթիռները, որոնք Ֆրանսիան խոստացել էր տրամադրել առաջին խմբաքանակով, արդեն գտնվում են Ուկրաինայում։ Այս խմբաքանակը փորձնական էր, պարկուճները լավ արդյունք են ցուցաբերել: