Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Արարատ Միրզոյան

Լուրեր

15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
Բոլորը

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաջա Լահբիբի համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ ՀՀ-ում Բելգիայի դեսպանություն բացելու որոշմանը՝ նշելով․ «Մեծապես ողջունում ենք Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ Բելգիայի կառավարության որոշումը: Այս որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների դինամիկ զարգացմանը»:

Ելույթի ավարտին նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Կառավարության դիրքորոշումը, նպատակը, ցանկությունը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հասնելու:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ այսօրվա քննարկման առանցքում եղել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի ապօրինի արգելափակման հետևանքով:

«Թե՛ նախորդ քննարկումներին, թե՛ այսօրվա հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական հետևանքներին:

Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի, ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք:
Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորի և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուիսի 6-ի որոշումների՝ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա մյուսներից անջատ դրսևորում չէ:

Նախարարը նաև ընդգծեց, որ հայկական կողմը շարունակ ահազանգում է, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ հայերին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:

«Գործընկերոջս հետ քննարկումներին ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը: Ինչպես գիտեք, այդ մասին հայտնել է նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը:

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները, և բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպիսին է նաև անհայտ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանումը: Եվ այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի ամբողջ՝ 120 հազար բնակչությանը:

Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայցև առաջին հերթին՝ ՀՀ ջանքերին:

Եվ կարծում ենք, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային, ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։