ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչված Մուրադ Փափազյանը տեսակապով կմասնակցի իր բողոքի գործով դատական նիստին

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստանի դեմ գործով դատական նախնական նիստին դատավորը որոշում կայացրեց ևս մեկ նախնական նիստ նշանակել, որպեսզի Փափազյանը տեսակապով մասնակցելու հնարավորություն ունենա:

Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ իրեն՝ հնարավոր էր Մուրադ Փափազյանի ներկայությունը ապահովել:

«Մեծ ցանկության պարագայում հնարավոր էր՝ համապատասխան միջոցառումների իրականացմամբ ժամանակավորապես ապահովել նրա ներկայությունը, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022 թվականի հուլիսի 14-ին ժամանել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները նրանց թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված նույն օրն ընտանիքի հետ վերադարձել է Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր միայն Թուրքիա և Ադրբեջան։

Վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր ներկայացրել «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Մուրադ Փափազյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել ԱԱԾ-ին՝ հեռացնել իր տվյալները՝ «անցանկալի անձանց» ցուցակից։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Հայաստան Փափազյանի մուտքի արգելքը կապված է վերջինիս գաղափարախոսության և գործունեության հետ:

«Անձը ՀՀ-ի անվտանգությանը, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այստեղ ՀՀ շահը նույնականացվել է պաշտոնյաների մասնավոր շահի հետ։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ հայցապահանջի փոփոխման նպատակով հայցվոր կողմին ժամանակ տրամադրելու համար։ Այսօրվա նախնական նիստին ԱԱԾ-ն դեռևս չէր հասցրել ծանոթանալ նոր հայցապահանջին և պատասխան ներկայացնել, ըստ այդմ, գործի քննությունը շարունակվել չէր կարող։

Մինչ նիստը հետաձգվելը Մուրադ Փափազյանի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտնել է գործին կարևոր տեղեկություններ, փաստեր կցելու մասին և բարձրացրել համապատասխան պաշտոնյաներին, այդ թվում՝ ՄԻՊ-ին որպես վկա հարցաքննելու անհրաժեշտության մասին, սակայն նախագահողը նկատել է, որ ՄԻՊ-ին որպես վկա հարցաքննել չեն կարող։

Ռոզա Վարդանյան