Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայացել են ոչ թե Ծառուկյանները, այլ նրանց փաստաբանական խումբը

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին տեղեկացնում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.

«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշում է Տոնոյանը։

Խոսնակի ընդգծմամբ՝ ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կամ իր կողմից, կամ փաստաբանների, գուցե հետագայում նաև՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից.

«Բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ «Ազդարար» միասնական հայտարարությունների կայքում ծանուցագրեր էին տեղադրվել Գագիկ Ծառուկյանի, նրա որդիների՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանների, կինը՝ Ջավահիր Ծառուկյանի և ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանների, ինչպես նաև Ծառուկյանների հարսի անուններով։ Նշենք՝ ԲՀԿ առաջնորդը ՀՀ ԱԺ-ի բոլոր գումարումների ամենահարուստ պատգամավորն է, այդ մասին են վկայում նախկինում նրա ներկայացրած հայտարարագրերը։

Ըստ ծանուցագրերի՝ նրանք այսօր ժամը 12:00-ին պետք է ներկայանային Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանային նյութերին և դիրքորոշում հայտնեին դրանց վերաբերյալ։ Ըստ Տոնոյանի հայտարարության, փաստացի, Ծառուկյանների փոխարեն վարչություն է այցելել փաստաբանական խումբը։