«Երեխեքս ինձ են նայում, գիտեն, որ խանութներում բան չկա, ստիպված լռում են»․ Արցախում հացի խնդիրը գնալով սրվում է

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Արցախցի լրագրող Մարութ Վանյանը X-ում (նախկին Twitter) ահազանգել է խորացող հումանիտար ճգնաժամի մասին։ «Ստեփանակերտ․ Այսօր հնարավոր չէ հաց գնել նույնիսկ գիշերը։ Թխելու այլուր չկա – ասում է իմ փողոցի հացատան աշխատակիցը»,- գրառում է Վանյանը և լուսանկար հրապարակել։

Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումները Հայաստանից Արցախ։ Ստեփանակերտի բնակիչ Մելինե Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն քանի օր է՝ հացի լրջագույն խնդիր կա։ Ասում է՝ երբեմն մինչև հերթը հասնում է, կամ արդեն հաց չի լինում, կամ հոսանքի անջատումների պատճառով վառարանները չեն աշխատում։

«Գիշերվա կեսից՝ ժամը 05։00-ից գնում եմ հերթագրվելու, որ առավոտ շուտ կարողանանք հաց առնել։ էն էլ երկու հացով երեք երեխան, տատիկը և ես ո՞նց յոլա գնանք։ Ահավոր է, արդեն տան ամեն ինչն էլ վերջացել է, չգիտեմ ինչ անեմ, երեխեքս ինձ են նայում, գիտեն որ խանութներում բան չկա, ստիպված լռում են։ Հեռուստացույց չեմ միացնում, որ մի բան ցույց չտան երեխաներիս աչքը մնա վրեն», – ասում է Ստեփանակերտի բնակիչը։

Մելինե Նավասարդյանը վարձով է բնակվում, սակայն շրջափակման պատճառով այժմ աշխատանք էլ չունի, ո՛չ տան վարձն է կարողանում վճարել, ո՛չ կոմունալները։

«Շատ ժամանակ հացի գունդ են տալիս, բերում եմ, հաց թխում երեխեքիս համար, որ գոնե դա ուտեն, ուտելու ոչ մի բան չկա, դիմանալու չի էս վիճակը»։

Մելինե Նավասարդյանն ասում է՝ չնայած դժվարություններին՝ սպասում են այն հույսով, որ մի օր լույս կբացվի։