Ահա թե ինչի է ընդունակ Ալիևը․ ֆրանսիացի պատգամավորը դիմել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Շառլ Միշելին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անն Լորանս Պետելը  X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը վերադարձնել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ, հուղարկավորելու համար։ Պատգամավորը հիպերհղմամբ դիմել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

«Ի՞նչ եք կարծում Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Շառլ Միշել։ Ի հավելումն մի ամբողջ ժողովրդի սովի մատնելուն, ահա՛ թե ինչի է ընդունակ Ալիևը։

Եվրամիությունը պետք է դադարեցնի գազային համաձայնագրերը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ»,- գրել է Պետելը։

Հիշեցնենք, որ մոտ տասը օր է, ինչ Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները Արցախում հավաքվել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ՝ պահանջելով աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Սակայն տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։

Անահիտ Խաչատրյան