Ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
21.08.2023 | 09:38Օգոստոսի 21- ին՝ ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։