Ֆինլանդիայում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարի կրկնօրինակի բացման արարողությունը

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը
Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը համարվող Էսպուի Սուրբ Հերման եկեղեցու բակում տեղի ունեցավ Ֆինլանդիայում հայկական առաջին խաչքարի օծման և բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։

Հայաստան-Ֆինլանդիա միության նախաձեռնությամբ հիմնված խաչքարը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը։

Միջոցառմանը մասնակցեց և ներկաներին ողջույնի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը, ով կարևորելով հայ-ֆիննական բարեկամությանը նվիրված խաչքարի բացումը, նշեց, որ կոթողը հետայսու հանդիսանալու է Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայության բացառիկ խորհրդանիշը։ Հիշատակելով, որ խաչքարը Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակն է՝ հայ դիվանագետն անդրադարձավ ավելի քան 8 ամիս շաունակվող Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է մարդասիրական աղետի շեմին և միջազգային հանրության համապատասխան քայլերի չձեռնարկման դեպքում ինչպես բնիկ հայությունը, այնպես էլ հայկական ժառանգությունը կարող են արժանանալ Հին Ջուղայի հայության և հայկական մշակութային արժեքների ճակատագրին։

Միջոցառման ընթացքում խոսք հղեցին նաև Հայաստան-Ֆինլանդիա միության նախագահ Դանիել Դավթյանը, Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը, համայն Ֆինլանդիայի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Լեո Մակկոնենը, Սուրբ Հերման եկեղեցու հոգևոր հայր Պետրի Կորհոնենը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օծման կարգ։ Հայկական երաժշտական կատարումներով հանդես եկավ հայ-ֆիննական «Լույս» (Valo) երգչախումբը։