Սեյրան Օհանյանը՝ Վահագնի թաղամասում գտնվող իր առանձնատունը քանդելու մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Մարտի 1-ի» գործով հարցաքննված Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։

Երեկ գրվեց այն մասին, որ նա քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը,  քանի որ մտավախություն ունի, թե այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց: 

Լուրը ճշտելու համար Factor.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախկին նախարարի հետ։ Հարցին՝ արդյոք քանդում է իր առանձնատունը, ինչպես գրվել է, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Նման բան չկա, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»։ 

Ճշտող հարցին,  իսկ հնարավոր է՝ Վահագնի թաղամասում գտնվող այդ առանձնատանն իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչն էլ,  գուցե, շփոթի տեղիք է տվել, Պաշտպանության նախկին նախարարը նյարդային և շատ կտրուկ արձագանքեց․ «Ո՛չ, նորից եմ ասում, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»։

Նախկին նախարարն անջատեց հեռախոսը ՝ կանխելով  հաջորդ հարցը, որը վերաբերում էր Սևանում գտնվող նրա առանձնատանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն ավելի վաղ ասել էր, որ Վահագնի թաղամասում ապրում է վարձով, իսկ այդ տարածքում իրեն հողակտոր է նվիրել Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանը։

Հավելենք, նաև, որ Վահագնի թաղամասում առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից։