Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահինի վանական համալիր
Քաղաքականություն
19.08.2023 | 12:12Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Սանահինի վանական համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին. այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ. Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ. Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։