Մենք պետք է տեր կանգնենք մեր արժեքներին և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում. Փալոնե
Քաղաքականություն
18.08.2023 | 18:41ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։
«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, հատկապես՝ հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ խախտումներ կատարել Արցախում հայերի նկատմամբ: Մենք պետք է տեր կանգնենք մեր արժեքներին և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում»,- գրել է Փալոնեն X-ի իր էջում։