Հյուսիսային Կորեան վերսկսում է դեպի ՌԴ չվերթները
Քաղաքականություն
18.08.2023 | 17:35Օգոստոսի 25-ին Հյուսիսային Կորեայի Air Koryo ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել Փհենյան-Վլադիվոստոկ առաջին չվերթը COVID-19 համաճարակից հետո։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են Վլադիվոստոկի միջազգային օդանավակայանի (МАВ) մամուլի ծառայությունից։
«Թռիչքները նախատեսված են օգոստոսի 25-ին և 28-ին։ Ինքնաթիռը՝ Տու-204»,- ասել է МАВ -ի ներկայացուցիչը։
Փհենյան-Վլադիվոստոկ թռիչքների տոմսերի արժեքը կկազմի 230 դոլար (21,562․5 ռուբլի՝ ընթացիկ փոխարժեքով)։