ԱՀԿ-ն հայտնել է 28 օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության դեպքերի 63% աճի մասին

Լուրեր

15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հուլիսի 17-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված COVID-19 դեպքերի թիվը, նախորդ 28 օրվա համեմատ, աճել է 63%-ով։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացությունների թիվը նվազել է 56%-ով։ Նշված ժամանակահատվածում աշխարհում վարակվել է ավելի քան 1,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 2,3 հազարը։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական ամփոփագիրը, փոխանցում է Կոմերսանտը։

28 օրվա ընթացքում 234 երկրներից 104-ը (44%) ԱՀԿ-ին հայտնել են COVID-19-ի առնվազն մեկ դեպքի մասին։ Տարածաշրջանային մակարդակում նոր հաղորդված դեպքերի թիվը նվազել է 28 օրվա ընթացքում ԱՀԿ հինգ տարածաշրջաններից չորսում՝ Աֆրիկայում (-80%), Հարավարևելյան Ասիայում (-51%), Եվրոպայում (-18%), Արևելյան Միջերկրական ծովում (-16%)։

ԱՀԿ-ն ընդգծել է, որ COVID-19-ը շարունակում է մնալ «խոշոր սպառնալիք»՝ չնայած արտակարգ դրության ավարտին, որը կազմակերպությունը հայտարարեց մայիսի 5-ին։

Բացի այդ, ԱՀԿ-ն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսային վարակի օմիկրոն շտամի նոր տարբերակի՝ «EG.5 Eris»-ի տարածման աճի վրա։ Օգոստոսի 17-ի դրությամբ՝ այն հայտնաբերվել է 50 երկրներում։ Մեկ շաբաթ առաջ այդպիսի 48 երկիր կար։