ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Գրիգորի Մելքոնյանցի դեմ

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» («Ձայն») շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը ՌԴ-ում քրեական գործով մեղադրյալ է դարձել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվականները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ Մելքոնյանցի դեմ գործը հարուցվել է «անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» հոդվածով։ Նույն հոդվածով մեղադրվում է նաև «Գոլոսի» համակարգող Վլադիմիր Եգորովը։

Առաջիկայում նախատեսվում է Մելքոնյանցին բերման ենթարկել։ Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Իրավապահները խուզարկել են անձամբ Գրիգորի Մելքոնյանցին և «Գոլոս»-ի 14 տարածաշրջանային համակարգողների ութ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։

«Գոլոսի» համանախագահ Ստանիսլավ Անդրեյչուկը, անդրադառնալով քննիչների որոշմանը, «Դոժդ» հեռուստաալիքին ասել է, որ խուզարկությունները կապված են Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) միջազգային հասարակական կազմակերպության գործունեության հետ, որը Ռուսաստանում «անցանկալի» է ճանաչվել 2021 թվականի սեպտեմբերին։

Անդրեյչուկի խոսքով՝ հենց ENEMO-ն է նշված «Գոլոս»-ի համակարգող Պոլինա Կոստիլևայի տան խուզարկության օրդերում։

«Գոլոսը»-ը ENEMO-ի անդամ է հանդիսանում։