Ուկրաինացի նախկին ռազմագերիները պատմել են ռուսական քննչական մեկուսարանում խոշտանգումների մասին

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ռուսական գերությունից ազատված ուկրաինացի զինվորները պատմել են, որ Ռուսաստանի հարավում բանտարկված լինելու ընթացքում իրենք պարբերաբար ենթարկվել են դաժան կտտանքների, այդ թվում՝ ծեծի և էլեկտրաշոկով խոշտանգման։ BBC-ի հետ զրույցում ավելի քան մեկ տասնյակ նախկին ռազմագերիներ, որոնք ազատ են արձակվել փոխանակման շրջանակում, մանրամասներ են ներկայացրել համակարգված ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, երբ գտնվել են Տագանրոգի թիվ 2 քննչական մեկուսարանում: Նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում։

BBC-ի թղթակից Հյուգո Բաչեգան զրուցել է տասնյակ նախկին ռազմագերիների հետ, բոլորն էլ Տագանրոգի քննչական մեկուսարանում իրավիճակը մոտավորապես նույն կերպ են նկարագրում։ Նախկին գերիների խոսքով՝ Տագանրոգում տղամարդիկ և կանայք բազմիցս ծեծի են ենթարկվել, հարվածներ են ստացել, այդ թվում, երիկամների և կրծքավանդակի հատվածում:

Ուկրաինացիները պատմել են, որ ռուս պահակները մշտապես սպառնում և ահաբեկում են բանտարկյալներին, նրանցից ոմանք տվել են կեղծ խոստովանական ցուցմունքներ, որոնք, իբր, օգտագործվել են որպես ապացույց նրանց դեմ դատավարությունների ժամանակ։ Գերությունից վերադարձածների խոսքով՝ իրենց գրեթե չեն կերակրել, իսկ վիրավորները չեն ստացել համապատասխան բուժօգնություն, ինչի պատճառով, նրանց պնդմամբ, որոշ բանտարկյալներ մահացել են անազատության մեջ։

BBC-ին չի հաջողվել այս պնդումները հավաստող անկախ ստուգումներ իրականացնել, սակայն այս հաղորդումների մանրամասները փոխանցվել են իրավապաշտպան խմբերին: Դրանք հաստատել են նաև այլ նախկին բանտարկյալներ։

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ իր տրամադրության տակ նույնանման վկայություններ ունի, սակայն կազմակերպության ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել ռուսական կալանավայրեր, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները։ Ռուսաստանի կառավարությունը թույլ չի տվել որևէ արտաքին կազմակերպության, այդ թվում՝ ՄԱԿ-ին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, այցելել այս մեկուսարան, որը մինչև պատերազմը բացառապես օգտագործվում էր ռուս գերիների պահման համար։

Ուկրաինական «Մեդիա նախաձեռնություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը Տագանրոգի բանտում առնվազն երեք բանտարկյալների մահ է արձանագրել, որոնք, ըստ երևույթին, մահացել են խոշտանգումների, սննդի և բժշկական օգնության բացակայության պատճառով: Կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Կլիմիկն ասել է, որ սա «Ռուսաստանում ուկրաինացի գերիներին պահելու ամենավատ վայրերից մեկն է»։ Նրա խոսքով՝ որոշ ուկրաինացի զինծառայողներ դատարանի առաջ են կանգնել, և նրանց դեմ որպես ապացույց օգտագործվել են բանտարկության ընթացքում արված կեղծ խոստովանությունները։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը չի պատասխանել այս պնդումների վերաբերյալ մեկնաբանությունների մի քանի հարցումներին։ Նախկինում գերատեսչությունը ​​հերքում էր բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի փաստը։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակումը պատերազմի սկզբից ի վեր եզակի դիվանագիտական ​​ձեռքբերումներից է։ Հակամարտության մեկնարկից ի վեր ավելի քան 2,500 ուկրաինացի է ազատ արձակվել։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ մինչև 10,000 գերիներ մնում են ռուսական բանտերում։

Ուկրաինացի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը, որը մասնակցում է Մոսկվայի հետ գերիների փոխանակման բանակցություններին, նշել է, որ նախկին բանտարկյալների 90%-ի պնդմամբ՝ իրենց խոշտանգել են ռուսական գերության մեջ։

«Հիմա ինձ համար սա ամենամեծ խնդիրն է՝ ինչպես պաշտպանել մեր ժողովրդին ռուսական կողմում։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է դա անել»,- ասել է Լյուբինեցը։