«Ամո՛թ ձեզ, պարոն գնդապետ»․ ռուս զինվորականն արցախցուն մեղադրեց փողով սադրանքի մեջ․ ակցիան կշարունակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Արցախի Իվանյան համայնքում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության ռազմաբազայի մոտ երեկվանից բողոքի խաղաղ ակցիա էին իրականացնում մի խումբ արցախցիներ։ Ակցիայի նախաձեռնող Արթուր Օսիպյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց, որ ռուսական զորախմբի ներկայացուցիչները սպառնում են զրահամեքենայով անցնել իր մեքենայի վրայով, որի մեջ այդ պահին գտնվում էր ինքը։ Մինչ այս էլ՝ խաղաղապահները ձեռքով էին տարածքից հեռացրել Օսիպյանի ավտոմեքենան։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ռուսական ռազմաբազայի մուտքն ագրելափակելու մասին հայտարարել էր երեկ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Թերսնումից մահացածը 40-ամյա տղամարդ է։ Լաչինի միջանցքի բացման պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշերն անցկացրել էին ռուսական հենակետի մոտ։ Արթուր Օսիպյանը բազայի մուտքի դիմաց հայտարարել էր՝ կա մեծ վտանգ, որ սննդամթերքի բացակայությունն Արցախում համատարած սովի պատճառ կդառնա, այն դեպքում, երբ խաղաղապահներն օդային ճանապարհով ստանում են մատակարարումներ։ Նա ակցիայի ընթացքը հեռարձակում էր ուղիղ երթերում և պահանջներ ներկայացնում Վլադիմիր Պուտինին։ Խաղաղապահները, ի դեպ, Օսիպյանից պարբերաբար պահանջում էին ոչ միայն չարգելափակել բազայի մուտքը, այլև դադարեցնել նկարահանումը։

Օսիպյանը հիշեցրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ըստ որի՝ 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, այնինչ այնտեղ այս պահին զինված ադրբեջանցիներ են, որոնք ապօրինի անցակետ են տեղադրել։ Ռուս զինվորականներից մեկը, ի պատասխան Օսիպյանի պահանջի՝ կատարել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, նրան մեղադրել է գումարով պատվիրված ակցիա անցկացնելու համար։

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ռուս զինվորականի այս պահվածը լկտիություն է որակում։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ ռուսական զորքերն այնպիսի գործողություններ, որոնք իրականացնում էին արցախցի ցուցարարների նկատմամբ, պետք է իրականացնեին դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ միջանցքից հեռացնելով ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստներին», որոնք փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ շեշտում է՝ այս ակցիաներով վերջնականապես բացահայտվում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը փակ է պահում ռուսական կողմի հետ  պայմանավորվածությամբ։ Նա խնդրի լուծումը տեսնում է միայն ԼՂ-ում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու միջոցով։

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Արդյո՞ք Արցախում գրանցված սովամահությունն ու այս ակցիաները կփոխեն ՄԱԿ-ում Մոսկվայի դիրքորոշումը։ Գայանե Աբրահամյանը սա քիչ հավանական է համարում։

Մինչ այդ, Արթուր Օսիպյանն արցախցիներին կոչ է արել ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի հրապարակում և ակցիաներով ավելի մեծ ճնշում գործադրել խաղաղապահների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան