Լիտվան հայտարարել է Բելառուսի հետ սահմանին երկու անցակետերի փակման մասին

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Լիտվայի պետական սահմանապահ ծառայությունը նախօրեին հայտարարել էր սահմանապահների «լրացուցիչ մոբիլիզացիա»՝ Բելառուսի հետ սահմանին «հիբրիդային սպառնալիքի կտրուկ աճի» պատճառով, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը սկսել են հրատապ միջոցներ ձեռնարկել իրենց սահմաններն ամրապնդելու համար՝ վախենալով Բելառուսում «Վագներ» ռազմականացված խմբավորման տեղակայումից հետո սադրանքներից։

Հուլիսի սկզբին այս երկրների նախագահները նամակով դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և դաշինքի երկրների ղեկավարներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից և Բելառուսից բխող սպառնալիքներին դիմակայելու համար։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին էլ օգոստոսի սկզբին հայտնել էր, որ, ըստ Լեհաստանի և Լիտվայի, Բելառուսում կա մոտ 4000 վարձկան «Վագներ» խմբից, որոնք կարող են օգտագործվել սադրանքների համար։

«Վագների» վարձկանների մասնակցությամբ լուրջ միջադեպի դեպքում Լեհաստանը, Լիտվան և Լատվիան կարող են միաժամանակ փակել Բելառուսի հետ սահմանները, ավելի վաղ զգուշացրել էին իշխանությունները։