Կոմիի գյուղատնտեսության նախկին նախարարը ԱՄՆ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Լուրեր

16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
Բոլորը

ՌԴ Կոմիի Հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Դենիս Շարոնովը 2022 թվականի հոկտեմբերին ծանուցում ստանալուց հետո մեկնել է ԱՄՆ և քաղաքական ապաստան խնդրել։ Նրա հետ զրուցել է RTVI հեռուստաալիքը։

Այժմ նախկին նախարարն աշխատում է որպես բեռնատարի վարորդ։

RTVI-ն ուշադրություն է հրավիրել սոցցանցերում մի տեսանյութի վրա, որում մի տղամարդ ասում է, որ մինչև վերջերս ՌԴ-ում նախարար է եղել, իսկ հետո տեղափոխվել է ԱՄՆ և աշխատում է որպես բեռնատարի վարորդ։ Դեմքի ճանաչման ծառայությունների օգնությամբ տեսանյութում հնարավոր է եղել պարզել, որ Դենիս Շարոնովը Կոմիի գյուղատնտեսության և սպառողական շուկայի նախկին նախարարն է։ Նա պաշտոնը լքել է 2022 թվականի հունվարին։ Նույն թվականի հոկտեմբերին ծանուցագիր է ստացել, որից հետո մեկնել է ԱՄՆ և քաղաքական ապաստան խնդրել։

RTVI-ի հետ զրույցում Դենիս Շարոնովը հաստատել է, որ մեկնել է ԱՄՆ և աշխատում է որպես բեռնատարի վարորդ։ Նա նաև հայտնել է, որ իրեն ազատել են Կոմիի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից՝ շրջանի ղեկավար Վլադիմիր Ուիբայի հետ տևական կոնֆլիկտի պատճառով։

Շարոնովի խոսքով՝ բեռնատարի վարորդի աշխատանքը ժամանակավոր է. ԱՄՆ-ում օրինական փաստաթղթեր ստանալուց հետո նա կցանկանար իր գիտելիքները գործնականում կիրառել գյուղատնտեսության ոլորտում։