Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Օդեսայի շրջանի նավահանգիստների վրա նոր հարձակման մասին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը նշել են այն ուղղությունը, որտեղ Ռուսաստանը չորեքշաբթի գիշերը կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Առավոտյան հաղորդագրության մեջ ասվում է, որ թիրախը եղել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը, հարվածները հասցվել են «Շահեդ-136/131» տիպի անօդաչու սարքերով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարավ-արևելյան ուղղությամբ մի քանի ալիքներով հարձակումներ են իրականացվել, Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում խոցվել է 13 գրոհային անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել այս հարձակումը։ Ռուսաստանը հուլիսի կեսերից հարձակվում է Օդեսայի շրջանի վրա՝ պնդելով, որ թիրախավորում է ծովային անօդաչու նավերը:

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Դանուբի նավահանգիստներից մեկին հարվածների հետևանքով վնասվել են պահեստներ և ամբարներ։ Հարվածի հետևանքով առաջացած հրդեհները մարվել են, տուժածներ չկան, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։