Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է Ուրոժայնոյե բնակավայրի ազատագրման մասին

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը պնդում է, որ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, որի համար վերջին օրերին կատաղի մարտեր էին ընթանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ուրոժայնոյեն ազատագրվել է։ Մեր պաշտպանները ամրացել են սահմանների վրա։ Հարձակողական գործողությունները շարունակվում են»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ուկրաինացի զինվորականները գյուղի ուղղությամբ հարձակումը սկսել էին օգոստոսի սկզբին։ Անցած շաբաթվա վերջին New York Times-ը, վկայակոչելով վերլուծաբաններին, ուկրաինացի պաշտոնյաներին և ռուս զինվորական բլոգերներին, գրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հաստատվել են ավերված Ստարոմայորսկոյե գյուղի տարածքում և շարժվում են դեպի Ուրոժայնոե։

Ավելի վաղ հնչած տեղեկություններն այն մասին, որ ռուսական ուժերը լքել են Ուրոժայնոյեն, չէին հաստատվել, և այնտեղ մարտերը շարունակվել են։ Վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել «Ուկրաինայի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման վայրերին» Ստարոմայորսկի և Ուրոժայնոեի շրջաններում, ինչպես նաև «Օկտյաբր» սովխոզին։