Վաշինգտոնը հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Այս մասին խոսել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստացած մնալ Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Այս տեսակի մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը։ Մենք նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում կունենա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, և մենք ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես տեղի կունենան հետագա քննարկումներ»,-ասել է Պատելը։

Վերջինս նաև նշել է, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի հակամարտության կարգավորման համար։

«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն, ի վերջո, խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։