Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Լուրեր

13.04.2026 | 10:32
Չվճարող մարդը հորդուբորդ ա գալիս` գետինը մտնելու փոխարեն. Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 10:23
Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում պարտությունը․ Մագյարը հայտարարել է «Հունգարիան ազատագրելու» մասին
13.04.2026 | 10:14
Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
13.04.2026 | 10:09
Գյուրջյան փողոցում ի՞նչ խնդիր ունենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 10:07
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել վերջին փուլում
13.04.2026 | 09:54
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով
13.04.2026 | 09:45
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
13.04.2026 | 09:42
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
13.04.2026 | 09:33
Երևանի Սևանի և Գյուրջյան փողոցներում անձրևաջրերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել
12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

Սենատորների համոզմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը սպառնում է սովի միջոցով էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նաև զրկելով վառելիքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Սենատորները կոչ են անում ՄԱԿ-ին անհապաղ գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն։

«Ութ ամիս Ադրբեջանն աստիճանաբար խստացրել է շրջափակումը, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի [ամբողջովին] արգելեց մարդասիրական օգնության մատակարարումը, ինչը ծանր հետևանքներ կունենա այնտեղ՝ [Լեռնային Ղարաբաղում] ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ընդգծել են սենատորները։

«Խնդրում ենք, աշխատանք տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշում բանեցնելու՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչը, ըստ ապացույցների, վկայում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ [կիրառվող] էթնիկ զտման համակարգված ջանքերի մասին»,- եզրափակել են սենատորները:

Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ։