Ստեփանավանի սոցիալական աջակցության գործակալության նախկին պետը և մի շարք աշխատակիցներ հափշտակել են շուրջ 169 մլն դրամ. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

17.12.2025 | 13:37
Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ ընտրական ցուցակում
17.12.2025 | 13:35
Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է
17.12.2025 | 13:31
Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով
17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:04
ՀՀ-ն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկեր դարձան // Վարդանյանի դատը մոտենում է ավարտին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 11:51
Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն, լիազորված լինելով կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու գործակալության ընթացիկ գործունեությունը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները խարդախության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գործակալության, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի փոստային բաժանմունքների մի շարք աշխատակիցների հետ:

Համաձայնության շրջանակներում 2013 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատակիցների միջոցով, շուրջ 300 քաղաքացու ձևականորեն ընդգրկել են անապահովության գնահատման համակարգում՝ առանց վերջիններիս գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, դիմում-հայտարարագրի, որից հետո ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ համակարգում ներառել են նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ:

Արդյունքում՝ կեղծ հիմքով հիշյալ քաղաքացիների անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան փոստային բաժանմունքներ:

Այնուհետև, գործակալության վերոնշյալ աշխատակիցները, նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲ ընկերության նշված աշխատակիցներին հրահանգել են վերոհիշյալ ձևական նպաստառուների անվամբ ՀՀ պետական բյուջեից ստացված նպաստի գումարները փոխանցել իրենց:

Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքները սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցները, անձամբ ստանալով ՀՀ պետական բյուջեից նպաստների վճարման համար ստացված գումարները, դրանք փոխանցել են Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիշյալ աշխատակիցներին, ովքեր ստացված գումարի 10 տոկոսը տվել են «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ աշխատակիցներին, իսկ մնացած մասը բաժանել իրենց և գործակալության պետի միջև: Արդյունքում՝ խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետին և նույն գործակալության 4 նախկին աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով:

Գործակալության պետի և աշխատակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: