Արցախին օգնություն տրամադրելու որոշումից հետո Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում Իսպանիայի գործերի հավատարմատարը

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Արցախին օգնություն տրամադրելու՝ Իսպանիայի որոշումից հետո Բաքվում հիստերիա է սկսվել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր գերատեսչություն է հրավիրվել երկրում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը՝ «անընդունելի և անհասկանալի հրապարակման» կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեսպանին ասվել է, որ «այս ոչ կառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանությունը հայտարարել էր արցախահայերին օգնություն տրամադրելու մասին՝ X-ում գրառմանը կցելով Արցախի դրոշը։

Մասնավորապես, ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը X սոցցանցի պաշտոնական էջում հայտնել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակում։