Վրաստանի Շովի հանգստավայրի աղետի էպիկենտրոնում ստուգվել է հողային զանգվածի 90%-ը
Քաղաքականություն
15.08.2023 | 18:53Վրաստանի Ռաճա շրջանի Շովի առողջարանային գոտում գրանցված տարերային աղետի վայրում հրշեջ-փրկարարներն անդադար ռեժիմով շարունակում են որոնողական աշխատանքները, գրում է Գրուզիա օնլայնը։
Երկրի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ որոնողական աշխատանքներն ընթանում են աղետի էպիկենտրոնում, ինչպես նաև Ռիոնի և Չանչախի գետերի հուներում։
«Այս պահի դրությամբ՝ ստուգված է աղետի էպիկնետրոնի հողային զանգվածի 90%-ը։ Որոնողական գործողությունում ներգրավված է ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա, ջրային նավակներ։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 25 մարդու մարմին, 8 մարդու որոնումները շարունակվում են»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։