Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում խարդախությունների մեղադրանքով։ Նա պետք է դատարանի առջև մի շարք հարցերի պատասխանի, ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, փոխանցում է Tasnim գործակալությունը։

«Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, որն ունի հոգևորականի կոչում և աստիճան, մի քանի գործ է հարուցվել հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունում, որն իրեն համապատասխան իրավասություն է վերապահում, ինչպես նաև համապատասխան մարմին է, որտեղ նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի»,- ասել է Սեթայեշին։

Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի արժութային խարդախության, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայում միջամտության պատճառով։