Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ անգամ։ Հաշվի առնելով առաջին քննարկման ժամանակ ստացված առաջարկություններն ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում այս տարվա մայիսին կատարված լրացումներն ու փոփոխությունները՝ կատարվել են լրամշակումներ:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշել է, որ նախագծով սահմանվում են ատեստավորման արդյունքում տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին ներկայացվող քանակական և որակական նվազագույն պահանջները: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է սահմանել նաև լրացուցիչ չափանիշներ: Հավելյալ չափանիշները հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ գիտական խորհրդի առաջարկությամբ:

Նոր նախագծի համաձայն՝ ատեստավորումն իրականացնող հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականներից մեկը:

Հանրային լսման ժամանակ ծավալվել է քննարկում գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվող՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատություններ ունենալու պահանջի վերաբերյալ :

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ քանակական ու որակական չափանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին հայ գիտնականների հրապարակումները, ոլորտում կատարված փոփոխություններն ու այլ երկրների փորձը, և որ դրույթը պարտադիր է միջազգային գիտական համագործակցության խթանման և աշխարհի մակարդակով մրցունակ գիտական արտադրանք տալու համար: Նշվել է, որ նոր կարգով առաջին անգամ համապետական ատեստավորում կանցկացվի 2026 թվականին, և գիտաշխատողները ժամանակ ունեն՝ պահանջվող հրապարակումների ուղղությամբ աշխատելու համար: